Instagram–ը ընդլայնել է Stories–ում գնումների հնարավորությունը

22:55   27 Հոկտեմբեր 2018    583

Instagram–ում հայտարարել են, որ այժմ Stories–ում վաճառքի գործառույթից կարող են օգտվել բոլոր ցանկացողները 46 երկրներից։

Hayatsk.info-ն հայտնում է, որ վաճառողները կարող են հատուկ սթիկերներ տեղադրել Stories–ում ապրանքների վրա, որի վրա սեղմելով գնորդը կարող է լրացուցիչ տեղեկություն ստանալ ապրանքի մասին։

Բացի այդ, Instagram–ն ավելացրել է անհատականացված ալիքներ գնումների համար։ Օգտատերերը «Որոնում եւ հետաքրքիրները» բաժնում կտեսնեն հաղորդագրություններ այն բրենդներից, որոնց հետեւում են կամ կարող է իրենց հետաքրքիր լինել։

Հիշեցնենք՝ Instagram–ը Stories–ում գնումների գործառույթը թողարկել էր հունիսին։ Այն ժամանակ սերվիսի հաճախորդներին ներկայացվել էր բրենդների սահմանափակ քանակություն։ Instagram–ի լսարանը ներկայումս կազմում է 800 մլն մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Instagram   Stories  


Վերնագիրի այլ պիտակները