ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման․ ՌԴ ԱԳՆ

16:30   19 Սեպտեմբեր 2018    348

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի գործադրման:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա առանց ուժի կիրառման`բացառապես խաղաղ ճանապարհով:

Այս առումով ակտուալ է կողմերի ուշադրության սեւեռումը բանակցային գործընթացի ակտիվացման վրա, որի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության շուրջ գագաթաժողովի ընթացքում`Ժնեւում 2017թ.-ի հոկտեմբերին»,-նշվում է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Ղարաբաղ   ՌԴ-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները