Sony-ն ներկայացրել է PlayStation–ի մինի տարբերակը

17:19   19 Սեպտեմբեր 2018    229

Sony ընկերությունը ներկայացրել է առաջին սերնդի PlayStation խաղային կցորդիչի փոքր տարբերակը՝ PlayStation Classic–ը։

Նշվում է, որ PlayStation Classic–ը չափսերով 45 տոկոսով պակաս կլինի իր նախորդներից, որոնք թողարկվել են 1994 թվականին, սակայն ամբողջությամբ կրկնում է PS One–ի դիզայնը։

Նոր խաղային կցորդիչը չի ունենա սկավառակի շարժակ ինչպես մյուս PlayStation–ները։ Այս տարբերակում ներկայացված կլինեն 20 դասական խաղեր, որոնց թվում Final Fantasy VII, Tekken 3, R4: Ridge Racer 4, Jumping flash!, ինչպես նաև Wild Arms։ Խաղերի ամբողջական ցանկը հայտնի կդառնա ավելի ուշ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Sony  


Վերնագիրի այլ պիտակները