Մուն Չժե Ինը միջկորեական գագաթնաժողովի արդյունքների մասին Թրամփին կպատմի սեպտեմբերի 24-ին

17:49   19 Սեպտեմբեր 2018    162

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պլանավորում Է Նյու Յորքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպել սեպտեմբերի 24-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Սեուլում լրագրողներին հայտնել Է Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:

«Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին»,- ասել Է նա:

Մուն Չժե Ինը, մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հանդիպում կունենա Թրամփի հետ, որպեսզի պարզաբանի Փհենյանում ներկայիս միջկորեական գագաթնաժողովի արդյունքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մուն-Չժե-Ին  


Վերնագիրի այլ պիտակները