ՌԴ-ում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել

17:57   19 Սեպտեմբեր 2018    89

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նիժնի Նովգորոդի մարզում ՄիԳ 31 կործանիչ է կործանվել:

Ինչպես նշում է Russia Today-ը, դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 15:30-ին՝ պլանային ուսումնամարզական թռիչքի ժամանակ:

Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառը եղել է կործանիչի տեխնիկական անսարքությունը:

Ռազմական գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ երկու օդաչուն էլ ինքնանետման միջոցով փրկվել են:

Հայտնի է, որ կործանիչն ընկել է անմարդաբնակ վայրում՝ որևէ ավերածություն չառաջացնելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները