Իռլանդացի թմրամոլները ներարկիչները սուրբ ջրում են լվացել

18:21   19 Սեպտեմբեր 2018    127

Իռլանդիայում գտնվող Սւորբ Հովհաննես տաճարում անհայտ անձը մկրտության ավազանի սուրբ ջրում ներարկիչներ է լվացել։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով The Sun-ին, բնակիչները թմրամոլներին են կասկածում, որոնք եկեղեցու հարևանությամբ գտնվող բժշկական կենտրոնի զուգարանում արգելված նյութեր են գործածում։

Եկեղեցու մերձակայքում գտնվող հիվանդանոցը գրավում է թմրամոլներին։ Տեղի բնակչի խոսքով՝ նրանք անցնում են հսկիչի կողքով և տեղավորվում այնտեղ։ Հաստատության աշխատակիցներն ասել են, որ պատերին արյան հետքեր են նկատել և մտահոգվում են իրենց անվտանգության համար։

«Շին ֆեյն» քաղաքական շարժման ներկայացուցիչ Ջոն Նյուջենթն ասել է, որ ոստիկանները վերջերս թմրամոլի են ձերբակալել, որը փորձել է ներարկիչը լվանալ եկեղեցու ավազանում։ Նյոջենթի կարծիքով՝ այդպիսի իրավիճակն անընդունելի է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իռլանդա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները