ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են երկաթուղիների միացման մասին

19:53   19 Սեպտեմբեր 2018    190

ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են 2018 թվականին սկսել երկաթուղու եւ ճանապարհի միացումը դրանք բաժանող բուֆերային գոտու միջոցով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Փհենյանում միջկորեական գագաթաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ:

«Հարավն ու Հյուսիսը համաձայնել են այս տարվա ընթացքում արեւմուտքում եւ արեւելքում սկսել երկաթուղիների եւ մայրուղիների ծայրակցման աշխատանքների մեկնարկի արարողությունը», - նշվում է փաստաթղթում:

Այս նախագծով նախատեսվում է Անդրկորեական մայրուղին Տրանսիբ դուրս հանել՝ ԿԺԴՀ-ով եւ Ռուսաստանով Եվրոպա բեռնափոխադրումների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները