IBM-ի դեմ հայց են ներկայացրել տարիքային խտրականության մեղադրանքով

20:18   19 Սեպտեմբեր 2018    141

Lichten & Liss- Riordan իրավաբանական կազմակերպությունը Մանհեթենի դաշնային դատարան IBM ընկերության նախկին 3 աշխատակիցների անունից կոլեկտիվ հայց է ներկայացրել։

Հայցվորները, որոնց տարիքը 59, 67 և 55 է, մեղադրում են իրենց նախկին գործատուին տարիքային խտրականություն կիրառելու համար։ Երեքն էլ այս ամառ ազատվել են աշխատանքից։ Ընկերությունում նրանք աշխատել են համապատասխանաբար 15, 33 և 34 տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրանք պնդում են, որ ընկերությունը մտադիր է «երիտասարդացնել» աշխատակազմը և այդ նպատակով միայն աշխատանքից ազատում է ավագներին։

IBM-ը հերքում է որևէ խտրականության մասին մեղադրանքը՝ նշելով, որ աշխատանքային կոլեկտիվում արված փոփոխությունները բացառապես կատարվում են որակավորման և մասնագիտական մակարդակներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   IBM  


Վերնագիրի այլ պիտակները