Պուտինը հանձնարարել է սպառազինության նոր տեսակներ ստեղծել

20:31   19 Սեպտեմբեր 2018    159

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել ստեղծել սպառազինության նոր տեսակներ, որոնց գործածությունը կարող է սկսվել մեկ տարի հետո։

«Մեր օրակարգի հիմնական հարցը սպառազինության վերաբերյալ հերթական հեռանկարային պետական ծրագրի ձեւավորումն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գործող ծրագրի իրականացումը մենք սկսել ենք այս տարի, եւ դրանում հաշվի են առնված աշխարհում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ժամանակակից միտումները, ինչպես նաեւ՝ ռուսական զենքը Սիրիայի Արաբական Հանրապետությունում գործածելու ռազմական փորձը»,- Ռազմարդյունաբերության հանձնաժողովի նիստում ասել է Պուտինը։

«Ինչպես նաեւ, մեզ համար կարեւոր է առաջ շարժվել եւ արդեն այսօր սկսել հեռանկարային ռազմական տեխնիկայի մշակումն ու թողարկումը, որոնք երկարաժամկետ ապագայում՝ առաջիկա տասնամյակում կհամապատասխանեն Ռուսաստանի Զինված ուժերի հեղինակությանը»,- ասել է նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները