ԱՄՆ-ում դատարանի շենքում հրաձգության հետեւանքով 4 մարդ է վիրավորվել

10:04   20 Սեպտեմբեր 2018    218

Չորեքշաբթի ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Մեյսոնթաուն քաղաքի դատարանում արձակված կրակոցների հետեւանքով 4 մարդ է վիրավորվել, ներառյալ ոստիկան, հայտնել են նահանգի ոստիկանությունից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նոովոստի»-ին, Կրակողը մտել է Ֆայեթ շրջանի դատարանի շենք եւ սկսել ատրճանակով կրակել՝ վիրավորելով 2 տղամարդու եւ կնոջ: Հարձակվողը վնասազերծվել է ոստիկանի պատասխան կրակոցով, որը հրաձգության ժամանակ նույնպես վիրավորվել էր:

Կրակոցների պահին դատական նիստ էր ընթանում, այդ օրը նախատեսված էր մի քանի տասնյակ գործերով քննություն: Կրակողը գործերից մեկով պատասխանող էր, հայտնում է Pittsburgh Post-Gazette-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները