Փենսը շներհակալություն է հայտնել Մոնղոլիայի վարչապետին ուղտի բրդից վերմակների համար

10:10   20 Սեպտեմբեր 2018    180

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վաշինգթոնում հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Մոնղոլիայի վարչապետ Ուհնագիյնա Հուրելսուհին ուղտի բրդից վերմակների համար, որ նվիրաբերվել էին «Ֆլորենս» փոթորկից տուժածներին, նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

«Փոխնախագահը նախագահ Թրամփի եւ ամերիկացի ժողովրդի անունից Մոնղոլիային շնորհակալություն է հայտնել «Ֆլորենս» փոթորկի հետեւանքով տուժածներին 100 հազար դոլար գումարի ուղտի բրդից վերմակներ նվիրելու համար»,- հայտնել են Սպիտակ տանից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նոովոստի»-ին, Փենսը եւ Հուրելսուհը քննարկել են նաեւ առեւտրի եւ ներդրումների հարցերը, Մոնղոլիայի աջակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը եւ պաշտոնական Ուլան Բատորի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցներին հետեւելու հարցը:

Հիշեցնենք, որ «Ֆլորենս» փոթորիկը ԱՄՆ ատլանտյան ափերին է հասել ուրբաթ՝ առաջացնելով հորդ անձրեւներ եւ ջրհեղեղներ: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 37 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փենս   Մոնղոլիա  


Վերնագիրի այլ պիտակները