Սինձո Աբեն վերընտրվեց Ճապոնիայի կառավարող կուսակցության նախագահ

10:35   20 Սեպտեմբեր 2018    209

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երրորդ ժամկետով ընտրվել Է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են կուսակցության կենտրոնակայանում սեպտեմբերի 20-ին կայացած ընտրությունների արդյունքները:

Քվեարկությանը, որը հեռարձակվում Էր ուղիղ եթերում, մասնակցել են 405 խորհրդարանական եւ 405 տարածաշրջանային պատգամավոր: Աբեի թեկնածությունը պաշտպանել Է 553 մարդ, նրա միակ մրցակցի՝ պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Սիգերա Իսիբայի օգտին քվեարկել Է 254 պատգամավոր:

Այսպիսով, Աբեն հնարավորություն Է ստանում երկրի կառավարությունը գլխավորել ընդհուպ մինչեւ 2021 թվականը, եթե կուսակցությունը շարունակի իշխանության գլուխ մնալ:

Ինչպես նշում են ճապոնական ԶԼՄ-ները, հոկտեմբերին Աբեն մտադիր Է վերադասավորումներ կատարել կառավարությունում եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարության մեջ: Ընտրություններից առաջ վարչապետը հայտարարել Է, որ հաղթելու դեպքում պլանավորում Է անմիջականորեն զբաղվել բարեփոխումներով, որպեսզի «կառուցեն նոր Ճապոնիա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբե  


Վերնագիրի այլ պիտակները