Մեքսիկայի ընտրված նախագահը չի կարողացել սովորական չվերթով ժամանակին թռչել

10:47   20 Սեպտեմբեր 2018    262

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը պաշտոնավարման սկզբում հայտարարել էր հատուկ նախագահական ինքնաթիռից հրաժարվելու մասին, եւ սկզբունքորեն օգտվում է միայն սովորական չվերթներից, չորեքշաբթի վատ եղանակի պատճառով չի կարողացել ժամանակին մեկնել Մեխիկոյի Օախակա նահանգում գտնվող Ուատուլկո օդանավակայանից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Համացանցում չվերթի ուղեւորների հրապարակած տեսանյութերից երեւում է, ինչպես է մի քանի ժամ սպասելուց հետո Օբրադորը մյուսների հետ դուրս գալիս սրահից եւ վերադառնում օդանավակայնի շենք: Հետաձգված չվերթը պետք է իրկանացներ Viva Aerobus ընկերությունը:

Օդանավակայանում Օբրադորը մտնում է սրճարան, որտեղ նրան շրջապատում են լրագրողները եւ սովորական մարդիկ եւ սկսում են տարբեր թեմաներով հարցեր տալ, այդ թվում Մեխիկոյի օդանավակայանի ապագայի մասին:

Դեկտեմբերի 1-ին պաշտոնը ստանձնած պետության ղեկավարը պատասխանում է հարցերին եւ լուսանկարվում ցանկացողների հետ:

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Օբրադորը վճռականորեն չի ցանկանում հետագայկում էլ օգտվել նախագահական ինքնաթիռից:

«Ես ինձ շատ կզգայի բարձրանալով այդ լյուքս ինքնաթիռի սրահ մի երկրում, որտեղ այդքան աղքատություն կա», — ասել է նա:

Խոսքը Boeing 787-8 Dreamliner-ի մասին է, որը 2016-ին գնվել էր երկրի ղեկավարի համար: Օդանավի արժեքը մոտ 219 մլն դոլար է: Ավելի վաղ նախագահն ասել էր, որ մտադիր է վաճառել այն եւ տեղաշարժվել միայն սովորական թռիչքներով կամ մեքենայով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները