ՌԴ-ը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի

11:11   20 Սեպտեմբեր 2018    232

Ռուսական իշխանությունները աշխատում են սեփական արտադրության առաջին բազմակի օգտագործման հրթիռի ստեղծման ուղղությամբ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ հրթիռի թևավոր աստիճանը կկարողանա գերձայնային արագությամբ հրթիռի արձակման վայր վերադառնալ:

Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամից հայտնել են, որ հրթիռը նախատեսված է ստեղծել առաջիկա չորս տարվա ընթացքում: Ներկայում ընթանում են տեխնիկական նախապատրաստական աշխատանքները, մինչդեռ բուն գործընթացը կմեկնարկի 2019թ. առաջին կեսում:

Մասնագետների փոխանցմամբ՝ հետազոտությունների արդյունքում ստեղծվելու է լիարժեք գործող դեմոնստրատոր՝ համալրված հրթիռային շարժիչով: Այն պատասխանատու կլինի մեկնարկի, անհրաժեշտ բարձրության վրա դուրս գալու, վերադարձի և ճշգրիտ վայրէջքի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները