Թրամփը հայտարարել է մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին

11:13   20 Սեպտեմբեր 2018    262

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ապագայում հանդիպում կանցկացնի Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նախագահն ամերիկացի լրագրողներին հայտնել է Հյուսիսային Կարոլինա կատարած այցի ժամանակ:

«Մենք կհանդիպենք», - պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին, թե արդյոք մտադիր է մոտ ապագայում հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:

Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ առաջընթաց է նկատվում ԿԺԴՀ-ի շուրջ տիրող իրավիճակում, և հայտարարել է, որ անձնական մակարդակով շատ լավ հարաբերություններ ունի հյուսիսկորեացի առաջնորդի հետ:

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը սեպտեմբերի 10-ին հայտարարել էր, որ Թրամփը նոր նամակ է ստացել Կիմ Չեն Ընից, որում առաջարկվում է կազմակերպել երկու առաջնորդի հաջորդ հանդիպումը:

Առաջին պատմական հանդիպումը կայացել է հունիսի 12-ին Սինգապուրում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները