Իտալիան Ավստրիայի հետ ընդհարման շեմին է

11:21   20 Սեպտեմբեր 2018    221

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի՝ Հռոմ այցելությունից մի քանի ժամ առաջ Իտալիան Վիեննային մեղադրել է Հարավային Տրիոլի հետ կապված ռևանշիստական ծրագրեր մշակելու մեջ։

Դա կապված է տեղի գերմանացիներին Ավստրիայի քաղաքացիություն հատկացնելու Վիեննայի նախագծի հետ։

Իտալիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այն տարի, երբ լրանում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, իտալական Հարավային Տրիոլ նահանգի գերմանախոս բնակիչներին քաղաքացիություն հատկացնելը «ժամանակավրեպ ռևանշիզմի բնույթ կարող է ձեռք բերել»։

Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզին մերժել է իր ավստրիացի գործընկեր Քարին Քնայսլի՝ Վիեննա հանդիպման մեկնելու հրավերը՝ հայտարարելով, որ երկրների միջև «փոխադարձ վստահության կլիմա» այլևս չկա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա   Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները