Պոմպեոն Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար, քան՝ ՌԴ-ը

11:25   20 Սեպտեմբեր 2018    188

Չինաստանը ժամանակի ընթացքում ավելի վտանգավոր կդառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, քան՝ այսօր Ռուսաստանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել Է, որ ԱՄՆ-ը «պետք է զսպի ու հակահարված տա» Ռուսաստանին, որը «ագրեսիվ է պահում իրեն, միջամտում է մեր ընտրություններին»:

«Իսկ եթե դիտարկենք երկարաժամկետ հեռանկարը, ապա ամերիկյան կենսակերպին, ԱՄՆ-ի տնտեսական աճին ավելի լուրջ վտանգ է ներկայացնում Չինաստանը», - ասել է Պոմպեոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները