Ամերիկացիների 46 տոկոսը հավանության է արժանացնում Դոնալդ Թրամփի գործունեությունը․ ԶԼՄ-ներ

11:31   20 Սեպտեմբեր 2018    218

Hill.TV հեռուստաալիքի և HarrisX հետազոտական կենտրոնի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 46 տոկոսը հավանության է արժանացնում նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը։

Լիակատար հավանության մասին հայտնել է հարցվածների 24 տոկոսը, ևս 22 տոկոսը հավանության է արժանացնում ընդհանուր առմամբ։ Սակայն կեսից ավելին՝ 54 տոկոսը, հակառակ կարծիքն ունի։

Տղամարդկանց շրջանում նախագահի գործունեությունը հավանության է արժանացնում 54 տոկոսը, կանանց շրջանում՝ 41։

Թրամփին դրական են բնութագրում հիմնականում միջին տարիքի և տարեց մարդիկ։ 35-49-ամյա ամերիկացիների շրջանում նրան աջակցում է 52 տոկոսը, 50-64-ամյա ամերիկացիների 48 տոկոսն է կողմ նախագահի գործունեությանը, իսկ 65-ից բարձր՝ 45 տոկոսը։ Երիտասարդների շրջանում այդ ցուցանիշը 42 տոկոսից ցածր է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները