Իրանը խնդրել Է ՄԱԿ-ին՝ դատապարտել Իսրայելին սպառնալիքների քաղաքականության համար

11:45   20 Սեպտեմբեր 2018    313

Իրանը դիմել Է Միավորված ազգային կազմակերպությանը՝ խնդրելով դատապարտել Թեհրանի նկատմամբ սպառնալիքների իսրայելական քաղաքականությունը, ինչպես նաեւ հսկողության տակ առնել Թել Ավիվի միջուկային ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «IRIB »-ին, համապատասխան ուղերձը համաշխարհային կազմակերպությանն ուղարկել Է ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլյամ Ալի Խոշրոուն: Նամակը հասցեագրված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին:

«Թել Ավիվի միջուկային զենքը անվտանգության գլխավոր սպառնալիքն Է տարածաշրջանում»,- ասված Է ուղերձում: Այդ կապակցությամբ իրավական կողմը «կոչ Է անում հանդես գալ Իսրայելի քայքայիչ քաղաքականության դեմ, ինչպես նաեւ կարծր դիրք բռնել, որպեսզի Թել Ավիվը գործի միջազգային կանոններին ու ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»: Թեհրանը պնդում Է, որ «Իսրայելը պետք Է միանա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին եւ իր միջուկային ծրագիրը դնի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո»:

Հունիսին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր Էջում զետեղել Էր այն միջուկային լիցքերի թվաքանակով աղյուսակը, որ տարբեր երկրներ ունեին 2018 թվականի հունվարի դրությամբ՝ հղում անելով խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին: Այդ ցուցակում հիշատակված Է Իսրայելը՝ 80 միավոր միջուկային զենքով: Մինչդեռ պաշտոնապես Իսրայելը չի հաստատում ու չի հերքում երկրում միջուկային մարտագլխիկների առկայությունը:

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները