Թրամփը կոչ է արել Իսպանիային Սահարայում պատ կառուցել

12:01   20 Սեպտեմբեր 2018    132

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսպանիայի իշխանություններին միգրացիոն ճգնաժամից դուրս գալու համար Սահարայի անապատում պատ կառուցել:

Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Ջոզեփ Բորելը, գրում է The Guardian-ը:

Իսպանիայի արտգործնախարարի խոսքով, երբ իսպանացի դիվանագետները նշել են, որ Սահարան 3.000 մղոն է ձգվում, ԱՄՆ նախագահը հակադարձել է՝ ասելով. «Սահարայի սահմանը չի կարող ավելի մեծ լինել, քան Մեքսիկայի հետ մեր սահմանը»:

Բորելն այս մասին պատմել է Մադրիդում այս շաբաթ տեղի ունեցած ճաշի ընթացքում: Այնուհետև տեղեկությունը լայնորեն տարածվել է իսպանական ԶԼՄ-ներում:

«Մենք կարող ենք հաստատել, որ նախարարը դա ասել է, բայց մենք նախարարի խոսքերի վերաբերյալ այլ մեկնաբանություն չենք անի»,- ասել է արտգործնախարարության խոսնակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները