Տարո Կոնոն մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը

12:20   20 Սեպտեմբեր 2018    172

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն մտադիր է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս պահին քննարկվում է հաջորդ շաբաթ հանդիպման կազմակերպման հարցը, փոխանցում է NHK հեռուստաալիքը:

ՌԴ նախագահն Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում «Հեռավոր Արևելք. ընդլայնելով հնարավորությունների սահմանները» խորագրով նիստի ժամանակ առաջարկել է մինչև տարեվերջ առանց որևէ նախապայմանի հաշտության պայմանագիր կնքել Ռուսաստանի ու Ճապոնիայի միջև և փաստաթղթի տեքստում նշել Մոսկվայի ու Տոկիոյի ցանկությունները՝ տարածքային վեճերի հարթման վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տարո-Կոնո  


Վերնագիրի այլ պիտակները