Volkswagen-ը համաձայնեց դադարեցնել գործունեությունն Իրանում. ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան

12:34   20 Սեպտեմբեր 2018    118

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնին համոզել Է դադարեցնել գրեթե ողջ գործունեությունն Իրանում:

Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին:

Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք Է բերվել սեպտեմբերի 18-ին՝ մի քանի շաբաթ տեւած բանակցություններից հետո: «Volkswagen-ը մեզ հայտարարեց, որ կպաշտպանի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները,-գործակալությունը մեջբերում Է Գրենելի խոսքը:-Մենք բավարարված ենք այդ որոշմամբ, որովհետեւ Իրանն իր տնտեսական ռեսուրսները խլում Է իր ժողովրդից ամբողջ աշխարհում բռնություն եւ անկայունություն տարածելու նպատակով»:

Դեսպանը հավելել Է, որ Volkswagen-ն առաջվա պես կկարողանա հումանիտար նկատառումներով Իրանում զբաղվել որոշ գործունեությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Volkswagen   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները