Այդ մասին Զալցբուրգում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում սեպտեմբերի 20-ին հայտնել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն դեռեւս տարբեր մոտեցումներ ունեն Brexit-ի նկատմամբ: «Ինչպես գիտեք, մեր մոտեցումները տարբերվում են իրարից»,- ասել Է Կուրցը, նշելով, որ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանեցին Brexit-ի շուրջ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու առաջարկը:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նախօրյակին հայտարարել Էր, որ մտադիր Է նոյեմբերի կեսերին հրավիրել հանրակցության անդամ 27 երկրների արտահերթ գագաթնաժողով՝ նվիրված ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին: «Ես կցանկանայի բանակցություններն ավարտել այս աշնանը, ուստի կառաջարկեմ ղեկավարներին գագաթնաժողովը գումարել մոտավորապես նոյեմբերի կեսերին»,- ասել Էր նա Զալցբուրգում կայացած մամուլի ասուլիսում:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Brexit