Google-ը միանձնյա չի կառավարի արագ բեռնման ձեւաչափը

13:52   20 Սեպտեմբեր 2018    151

Google ընկերությունը փոխել է համացանցում էջերի արագ բեռնման նախագծի՝ AMP Project-ի ուղղությամբ տարվող աշխատանքի ձեւաչափը. այժմ այն կղեկավարի տարբեր ընկերությունների ներկայացուցիչներից կազմված խորհուրդը:

Accelerated Mobile Pages (AMP) տեխնոլոգիայի օգնությամբ օգտատերերը կկարողանան բջջային սարքերից արագ բեռնել էջերը: Google-ը 2016-ից զբաղվում է այդ նախագծի զարգացմամբ, սակայն սկզբնական բաց ծածկագրի սկզբունքով տեխնոլոգիայի վրա աշխատում են նաեւ Twitter-ը, Pinterest-ը, Yahoo!-ն եւ մյուսները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեխնիկական կոմիտեն, որը կղեկավարի տեխնոլոգիան, ստանձնել է AMP-ի առաջատար ծրագրավորող Մալթի Ուբլայի գործառույթները:

Խորհրդում ներառվել են Washington Post-ի, AliExpress-ի, eBay-ի եւ Automattic-ի (WordPress-ի սեփականատեր) ներկայացուցիչները, ինչպես նաեւ «բաց համացանցի ակտիվիստները»՝ Google Chrome-ից Նիկոլ Սալիվանը, Paciello- ից Լեոնին Ուաթսոնը եւ ծրագրավորող Թերենս Իդենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Google  


Վերնագիրի այլ պիտակները