Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

13:25   20 Սեպտեմբեր 2018    134

ԱՄՆ-ի Փեսիլվանիա նահանգի Ուեսթ Չեսթեր քաղաքում գտնվող ծերանոցում հրաձգություն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է NBC-ն, անհայտ անձը կրակ է բացել ծերանոցում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործին հաջողվել է հեռանալ դեպքի վայրից մինչ ոստիկանության գալը:

Այս պահի դրությամբ ծերանոցում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները, բժիշկներն ու ոստիկանները: Հանցագործի որոնումները շարունակվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները