Apple-ը iPad Pro-ն կարող է ներկայացնել արդեն այս աշնանը

13:25   20 Սեպտեմբեր 2018    132

Apple-ը iPad Pro-ն կարող է ներկայացնել արդեն այս աշնանը:

Այս եզրահանգմանն են եկել 9To5Mac-ի աշխատակիցները՝ ուսումնասիրելով iOS 12.1-ի բետա տարբերակի ծրագրային ծածկագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրանում գտնվել է նոր սերնդի պլանշետի մասին հիշեցում: Ինժեներները նշում են iPad2018Fall մոդելը, ինչպես նաեւ որոշ տվյալներ ցույց են տալիս Face ID-ի 3D սկաների մասին:

Այդ դեպքում այս աշնանը կներկայացվեն նոր պլանշետներ: Հիշեցնենք, որ Apple-ը արտադրում է iPad Pro-ի երկու տարբերակ, որոնք միմյանցից տարբերվում են էկրանների անկյունագծով:

IPad Pro 2018-ը կստանա ավելի բարակ շրջանակներ եւ Face ID: Home կոճակ եւ մատնահետքերի Touch ID սկաներ այն չի ունենա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Apple  


Վերնագիրի այլ պիտակները