Պոմպեոն ՌԴ-ին «կռվարար» է անվանել

12:58   20 Սեպտեմբեր 2018    134

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ «կռվարար» է, սակայն Չինաստանը մեծ սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պետքարտուղարի խոսքով, Ռուսաստանը «ագրեսիվ» է իրեն պահում եւ փորձում է միջամտել ամերիկյան ընտրություններին: Նա նշել է, որ Ռուսաստանը Պուտինի ղեկավարությամբ «մնում է կռվարար»:

«Մենք պետք է հակահարված տանք եւ զսպեն նրանց, որտեղ կարող ենք», — ասել է Պոմպեոն:

Սակայն, նրա կարծիքով, «երկարաժամկետ հեռանկարում» Չինաստանը ավելի շատ է սպառնում Միացյալ Նահանգներին: Նա նշել է, որ Չինաստանի իշխանություններից եկող ռիսկերը վերաբերում են ամերիկյան տնտեսությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պոմպեո   ԱՄՆ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները