ՆԱՏՕ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում ակտիվացնել ջանքերը

13:15   20 Սեպտեմբեր 2018    277

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը Բաքվում հայտարարել է ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու մասին, և հորդորել Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության հասնելու համար ավելի ակտիվ գործողություններ սկսել:

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և կոչ անում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման համար», - ասել է Ռոուզ Գետեմյուլլերը:

Նա ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքվի   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները