Թրամփը հոթ-դոգեր եւ գրկախառնություններ է բաժանել

14:19   20 Սեպտեմբեր 2018    146

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է «Ֆլորենս» փոթորկի հետեւանքով տուժած շրջաններ, հայտնում է АВС7-ը:

Տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Թրամփը բաժանել է հոթ-դոգեր, գրկախառնություններ եւ աջակցության բառեր:

«Ամերիկան սգում է ձեզ հետ միասին, եւ մեր սրտերը փշրված են: Թող Աստված օրհնի ձեզ: Մենք երբեք չենք մոռանա ձեր կորուստը: Մենք երբեք ձեզ չենք լքի»,- ասել է Թրամփը Հեւլոքի ծովային բազայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Նշվում է, որ նա այցելել է նաեւ Հյուսիսային եւ Հարավային Կարոլինա. մտել է եկեղեցի, զննել ավերածությունները եւ բնակիչների հետ քննարկել տեղական իշխանությունների աշխատանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները