Պահպանողականները ցանկանում են Մեյին զրկել վարչապետի պաշտոնից

14:39   20 Սեպտեմբեր 2018    216

Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորները մտադիր են առաջարկել վարչապետ Թերեզա Մեյին` լքել իր պաշտոնը, երբ ավարտվի Brexit-ի իրագործումը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում են The Telegraph-ը և Express-ը:

Այսպես` The Telegraph-ը հայտնում է, որ պահպանողականներն արդեն կազմել են 27 հոգանոց ցուցակ, որում ընգրկվել են այն մարդիկ, ովքեր վարչապետի պաշտոնը ստանալու շանս ունեն: Ցուցակում տեղ է գտել նաև երկրի ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները