Նա այս մասին նշել է Business Insider-ի հետ հարցազրույցում:
Դալիոն ասել է, որ տնտեսական ցիկլը մի քանի փուլերի է բաժանվում: Սկզբում պարտքերն աճում են արտադրության եկամուտների հետ միասին, եւ ակտիվների արժեքը բարձրանում է: Հետագայում կենտրոնական բանկերը աճող պարտքերի պատճառով սկսում են խստացնել դրամավարկային քաղաքականությունը:
Ֆինանսիստը նշել է, որ այնուհետեւ տոկոսադրույքներն իջնում են փաստացի մինչեւ զրո, եւ տնտեսությունը մտնում է դեպրեսիայի փուլ, ինչը կենտրոնական բանկերին ստիպում է գնել ակտիվները եւ կիրառել քանակական մեղմացման քաղաքականություն:
«Կարծում եմ, որ ժամանակաշրջանը, որում գտնվում ենք, շատ նման է անցյալ դարի 30-ական թվականներին»,- ասել է Դալիոն՝ նշելով արդի տնտեսական եւ քաղաքական իրադրության նմանությունը Մեծ դեպրեսիայի տարիներին:
Միլիարդատերը շեշտել է, որ այսպիսի պայմաններում աճում է աղքատների եւ հարուստների միջեւ խզումը, ինչը, նրա կարծիքով, բերում է պոպուլիստական հռետորաբանության հանրաճանաչության մեծացման:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ