Յունկեր. ԵՄ-ի գագաթնաժողովն առաջընթացի չհասավ միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում

14:56   20 Սեպտեմբեր 2018    235

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովն առաջընթացի չի հասել միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ժամանելով ոչ պաշտոնական հանդիպման երկրորդ օրվա նիստին:

«Միգրացիայի հարցում կոնկրետ առաջընթաց չկա: Բայց ես կարծում եմ, որ մենք դեռ այս տարի կկարողանանք մոտեցնել դիրքորոշումները Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանության նկատմամբ»,-նշել է նա՝ պատասխանելով Եվրոպայի ղեկավարների սեպտեմբերի 19-ի աշխատանքային ընթրիքի ընթացքում միգրացիայի շուրջ կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ հարցին:

ԵՄ-ի նոր միգրացիոն ճգնաժամը կապված է հանրակցության երկրների տարածքում, նախևառաջ հարավային պետություններում՝ Իտալիայում, Իսպանիայում և Հունաստանում, փախստականների ու տնտեսական միգրանտների արագ կուտակման հետ: Ընդ որում ԵՄ-ի այլ երկրներում միգրանտների տարաբնակեցման և հայրենիք նրանց վերադարձնելու եվրոպական մեխանիզմները շարունակում են գործել խիստ անարդյունավետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները