ԵՄ առաջնորդները կողմ են Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնելուն

15:07   20 Սեպտեմբեր 2018    247

Եվրամիության երկրների առաջնորդները գրեթե միաբանորեն հավանություն են տվել Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցով ևս մեկ հանրաքվե անցկացնելուն։

Այս մասին հայտարարել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը,– հաղորդում է AFP-ն։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի անհնարինը տեղի ունենա, և Մեծ Բրիտանիայում ևս մի հանրաքվե անցկացվի։ Ես կարծում եմ, որ մեզանից շատերը կողջունեին այն իրավիճակը, երբ բրիտանացիները կարողանային նայել ու տեսնել, թե ինչի են հասել, տեսնեին տարբերակները, իսկ հետո մեկընդմիշտ որոշում կայացնեին»,– ասել է նա։

Ջոզեֆ Մուսկատի դիրքորոշմանն աջակցել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

«Ես շատ դժգոհ եմ, որ Մեծ Բրիտանիան գնում է, այդ պատճառով էլ լավ կլիներ, հնարավոր է, ևս մեկ հանրաքվե անցկացվեր և հնարավոր է մարդիկ այդ ընթացքում փոխեին իրենց կարծիքը։ Որովհետև այդ ժամանակ մենք խնդիրը շատ արագ կլուծենք»,– ասել է Բաբիշը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի վերջնաժամկետի մոտեցման կապակցությամբ՝ Մեծ Բրիտանիային կոչ են արել ևս մեկ հանրաքվե անցկացնել՝ ԵՄ–ին երկրի անդամակցության վերաբերյալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները