Թրամփը ՕՊԷՔ-ից պահանջել Է՝ անհապաղ իջեցնել նավթի գները

17:17   20 Սեպտեմբեր 2018    271

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում ՕՊԷՔ-ից պահանջել Է իջեցնել նավթի գները ՕՊԷՔ+ մոնիթորինգային կոմիտեի՝ Ալժիրում կայանալիք նիստի նախաշեմին:

«Մենք պաշտպանում ենք Մերձավոր Արեւելքի երկրներին, նրանք անվտանգության մեջ երկար չԷին լինի առանց մեզ, եւ, այդուհանդերձ, նրանք շարունակում են պնդել, որ նավթի գինն ավելի ու ավելի բարձր լինի: ՕՊԷՔ-ի մոնոպոլիան հենց այժմ պետք Է իջեցնի գները»,-գրել Է նա:

Ավելի վաղ Թրամփը ՕՊԷՔ-ին մեղադրում Էր գների հետ կապված մեքենայությունների մեջ, ինչի կապակցությամբ Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Հալեդ ալ Ֆալեհը հայտարարում Էր, որ ո՛չ ՕՊԷՔ-ը, ո՛չ Էլ երկրներից յուրաքանչյուրն առանձին իր նպատակը չի համարում նավթի կոնկրետ գնի սահմանումը: Նավթի գնանշումները կայունացել են 2017 թվականին ՕՊԷՔ+-ի համաձայնագրի գործողության սկսվելուց հետո, որը թույլ տվեց նվազեցնել առաջարկը շուկայում: Այս տարվա գարնանը անկայունությունը մեծացավ Իրանի` ՕՊԷՔ-ում նավթի երրորդ արտադրողի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունից հետո:

Մոնիթորինգային կոմիտեի նիստն Ալժիրում կկայանա սեպտեմբերի 23-ին: Կոմիտեն կարող Է համաձայնագրի անդամներին հանձնարարել՝ անհրաժեշտ որոշումներ ընդունել շուկայի հավասարակշռման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ՕՊԷՔ  


Վերնագիրի այլ պիտակները