Բրիտանիայում տաքսու ուղևորը մահացել է ուղեվճարն իմանալուց հետո

17:56   20 Սեպտեմբեր 2018    251

Հարբած բրիտանացի Թոնի Փեմբերթոնը 29-ամյա հասակում ընթացքից դուրս է ցատկել տաքսիից և մահացել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին գրում է WalesOnline-ը։

Տղամարդը իր ընկերուհու հետ վերադառնալիս է եղել ռեգբիի հանդիպումից։ Նա տաքսի է պատվիրել վճարի չափի վերաբերյալ, որը պետք է կազմեր 70 ֆունթ, նախապես պայմանավորվել է վարորդի հետ։ Սակայն արդեն ճանապարհին վարորդը որոշել է ավելացնել գինը։

«Տաքսու վարորդը հայտարարել է, որ ուղեվարձը փոխվում է և ինքը ավելի շատ գումար է ուզում։ Նա 80 ֆունթ է խնդրել, իսկ հետո արդեն 90»,- ասել է Սարա Փերկինս անունով աղջիկը, ով Թոնիի ընկերուհին էր։

Նշվում է, որ հարբած տղամարդը զայրացել և սկսել է ոտքով սեղմել վարորդական նստատեղեին։ Այնուհետև նա պատուհանից դուրս է ցատկել 100 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայից։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նշել են, որ ուղևորը մահացել է բազմաթիվ վնասվածքներից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները