Մինչև 2021-ը Amazon-ը կարող է շուրջ 3 հազար առանց գանձապահների խանութ բացել

18:42   20 Սեպտեմբեր 2018    111

Amazon ամերիկյան ընկերությունը մինչև 2021-ը կարող է շուրջ 3 հազար խանութ բացել՝ առանց գանձապահների և վաճառողների։

Ընկերությունն արդեն դիտարկում է համապատասխան զարգացման ծրագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ խանութներում կօգտագործեն այն նույն տեխնոլոգիաները, ինչ անվարորդ ավտոմեքենաներում։ Ս

ուպերմարկետ մտնելու համար օգտատերը պետք է անվճար հավելված ներբեռնի և այն կապի հաշվիչ սարքի հետ։ Դրանից հետո օգտատերը կարող է վերցնել անհրաժեշտ ապրանքները և լքել հաստատությունը։ Գնումների գումարը կգանձվի օգտատիրոջ հաշվեհամարից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Amazon  


Վերնագիրի այլ պիտակները