Հարավաֆրիկացին վտարվել է Իտալիայից՝ Վատիկանը դրոնով նկարահանելու համար

19:07   20 Սեպտեմբեր 2018    177

Հարավկորեացուն, ով կառավարում էր իր դրոնը Վատիկանի վրա, հրամայվել է լքել Իտալիայի տարածքը։

Ոստկանությունը ձերբակալել է 25-ամյա տղամարդուն այն բանից հետո, երբ նրա դրոնը անցել է Վատիկանի Via della Conciliazione գլխավոր փողոցի վրայով, որը տանում է դեպի Սուրբ Պետրոսի հրապարակ, որտեղ Պապը անցկացնում է կիրակնօրյա աղոթքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նրան հրամայվել է հեռանալ երկրից, իսկ նրա դրոնն ու տեսախցիկը առգրավվել են»,- ասվում է Հռոմի ոստիկանության հայտարարության մեջ։ ՀԱՀ-ի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այս դեպքը։

Անվտանգությունից ելնելով՝ Հռոմի եւ նրա արվարձանների վրա արգելված է թռիչքներ կատարել, հատկապես՝ դրոնով։

Գործակալությունը հիշեցնում է, որ անցյալ տարի երկու ֆրանսիացի զբոսաշրջիկներ հռոմեական Կոլիզեյի վրա դրոն արձակելու համար տուգանվել էին 3000 դոլարով, իսկ նրանց սարքավորումները առգրավվել եւ ոչնչացվել էին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները