Renault-ն ապրանքների առաքման համար անօդաչուի հայեցակարգ է ներկայացրել

19:33   20 Սեպտեմբեր 2018    117

Renault ընկերությունը ներկայացրել է «վերջին մղոնի» մատակարարման խնդրի հայեցակարգային լուծումը:

Դա EZ-PRO պլատֆորմն է, որը բաղկացած է առաջատար ինքնավար եւ անօդաչու հետեւող ռոբոտային կապսուլաներից: Ապագայում ընկերությունը այսպես է պատկերացնում լոգիստիկ օպերատորների եւ առաքման ծառայությունների պարկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գլխավոր կապսուլան ուղեւորատար խցիկ կունենա, ուր հնարավոր կլինի հասնել անօդաչուի առջեւի դռնով:

Renault-ում կարծում են, որ մոտ ապագայում լոգիստիկ գործընթացների լիարժեք ավտոմատացում տեղի չի ունենա, ուստի շարունակում են մարդուն տրանսպորտային գործունեության կենտրոնում դնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները