ՖրանցիՖսկոս Պապը երիտասարդներին կոչ է արել հարգել ծնողներին

20:05   20 Սեպտեմբեր 2018    124

Ֆրանցիսկոս Պապը երիտասարդ կաթոլիկներին կոչ է արել հարգել իրենց եւ ուրիշների ծնողներին։

Պապը Սուրբ Պետրոսի հրապարակում գլխավորել է ավանդական ընդհանուր լսարանը՝ հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Նա իր հերթական քարոզը նվիրել է աստվածաշնչյան չորրորդ պատվիրանին․ «Պատվիր քո հորն ու մորը», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եթե դու հեռացել ես քո ծնողներից, քեզ վրա ջանք գործադրիր եւ վերադարձիր նրանց մոտ։ Գուցե նրանք ծեր են․ հիշիր, որ նրանք քեզ կյանք են նվիրել»,- ասել է Պապը։

Նա հիշեցրել է վիրավորանքների եւ զրպարտանքների սովորության մասին եւ նշել․ «Խնդրում եմ մի վիրավորեք ձեր եւ ուրիշների ծնողներին։ Այսօրվանից ընդունեք ձեզ համար այսպիսի ներքին որոշում»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները