Գիտնականներն Իսպանիայում ջրիմուռներ են հայտնաբերել, որոնք ունակ են ապրելու նաև Մարսում

20:12   20 Սեպտեմբեր 2018    294

Կենսաբաններն Իսպանիայի աղի ջուր ունեցող լճերից մեկում արտասովոր ջրիմուռ են հայտնաբերել, որոնք ունակ են գոյատևելու մարսիական առվակների խիտ «ծովում» և խոնավության ստորգետնյա պաշարներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս բացահայտման մասին գիտնականները խոսել են Եվրոպական մոլորակագիտության միության համաժողովում, որն այս շաբաթ անցկացվում է Բեռլինում:

«Այդ մանրէների՝ Երկրի վրա բնակվելու ունակությունն այնպիսի պայմաններում, որոնք այժմ առկա են նաև կարմիր մոլորակի վրա, խոսում են այն մասին, որ դրանք կարող են գոյատևել նաև Մարսի վրա», հայտարարել է Իսպանիայի Աստղա-կենսաբանական կենտրոնի գիտնական Ֆելիպե Գոմեսը:

Գոմեսն ու իր գործընկերներն արդեն տարիներ շարունակ ուսումնասիրում են Երկրի «ամենաայլմոլորակային» անկյունները, ինչպիսին է Եթովպիայի Դանակիլ իջվածքը՝ հույս ունենալով այնտեղ գտնել մանրէներ և բազմաբջիջ կենդանի արարածներ, որոնք ունակ են բնակվելու և զարգանալու Մարսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները