Հրաձգություն Մերիլենդում. կան զոհեր

20:33   20 Սեպտեմբեր 2018    173

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Փերիմանում (Մերիլենդ) մի քանի մարդ հրազենային վնասվածք է ստացել:

Spesutia Road եւ Perrуman Road անկյունում՝ պահեստային համալիրում, հրաձգության մասին զանգը իրավապահ մարմիններ ստացվել է 9.09-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Իրավիճակը դեռեւս անկայուն է», - Twitter-ում գրել է Հարֆորդ շրջանի շերիֆը: Կան «մի քանի զոհեր»:

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, հրազենի վերահսկողության վարչության գործակալները նույնպես ժամանել են դեպքի վայր: Շրջանում շատ ճանապարհներ փակված են:

Նահանգապետը հայտարարել է, որ իր գրասենյակը հետեւում է սարսափելի իրավիճակին:

«Նահանգը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել», —Twitter-ում գրել է Լարի Հոգանը:

Փերիմանը Բալթիմորից 34 մղոն հյուսիս-արեւելք է գտնվում: Հրաձգության շրջանում կա եկեղեցի եւ գործարար թաղամաս, քիչ հեռու է գտնվում նաեւ Aberdeen Proving Ground-ը՝ ռազմական օբյեկտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները