Կոբախիձեն չի բացառում, որ մարիխուանայի մշակման մասին օրինագիծը հետ կկանչվի

20:42   20 Սեպտեմբեր 2018    175

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն չի բացառում, որ մարիխուանայի մշակման մասին օրինագիծը հետ կկանչվի:

«Վրացական հասարակության մեջ անհանգստություն է առաջացրել օրինագիծը, որը վերաբերում է բժշկական եւ կոսմետիկ արտադրանքի մշակման նպատակով կանեփի բույսի մշակմանը, վերամշակմանը եւ արտահանմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրինագծին անդրադարձել է Վրաստանի ուղղափառ եկեղեցին: Մենք քաղաքական ուժ ենք, որի գլխավոր նպատակը մարդն է եւ նրա արժանապատվության պաշտպանությունը, որի սկզբունքն է գործել ժողովրդի շահերի շրջանակում եւ հատուկ հարգանքը եկեղեցու եւ պատրիարքի հանդեպ», - ասվում է խոսնակի հայտարարության մեջ, որը մեջբերում է Վրաստան օնլայնը:

«Եթե մտավախություն կա, որ օրինագիծը կարող է խրախուսել թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, մենք կընդունենք օրինագիծը հետ կանչելու որոշում:

Հանրությանը կոչ ենք անում ոչ ոքի թույլ չտալ անհանգստությամբ իրենց օգտին չարաշահումներ անել:

Մեծագույն հարգանք ենք տածում Սրբազանի նկատմամբ, որի ամեն մի քայլը եւ հայտարաությունը իմաստուն է եւ որը մշտապես ուղղված է մեր երկրի եւ հասարակութայն շահերի պաշտպանությանը:

Կոչ ենք անում բոլորին, թե մեր գործընկերներին, թե հասարակության մյուս ներկայացուցիչներին, ձեռնպահ մնալ հանրային տարածքում այս հարցով զգացմունքային քաղաքականության շարունակությունից», - ասել է Իրակլի Կոբախիձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները