Գերմանացին հին պահարանում ոսկի է գտել և հանձնել իշխանություններին

22:47   20 Սեպտեմբեր 2018    188

Գերմանիայի Բրեմեն քաղաքի բնակիչը հին խոհանոցային պահարան է գնել և դրանում նախորդ տիրոջ պահած ոսկիները գտել:

Ոսկու երեք կտոր է դրված եղել արկղերից մեկում։ Դրանց ընդհանուր քաշը կազմել է 2,5կգ։ Այն գնահատվում է 83,5 հազար եվրո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տղամարդը գանձը տարել է գտնված իրերի բյուրո։ Քաղաքի իշխանությունների պնդմամբ՝ նա ճիշտ է վարվել, քանի որ պահարանում թաքցրած ոսկին նրա սեփականությունը չի եղել։ Նրան պարգևատրում կտրվի 2,5 եվրոյի չափով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները