ԵՄ-ն եւ Բրիտանիան չեն կարողացել էական առաջընթացի հասնել բրեկզիտի հարցում

20:54   20 Սեպտեմբեր 2018    244

ԵՄ անդամ-երկրների ղեկավարների եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի միջեւ խորհրդակցությունները բրեկզիտի հարցում առաջընթաց չեն ապահովե։

Բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք ԵՄ գագաթաժողովի մասնակիցների ընթրիքի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Իր ելույթում Թերեզա Մեյն ընդգծել է, որ բրեկզիտի հարցի ձգձգումը չի կարող «հնարավոր օպերացիա 2» համարվել։ Նա նաեւ մերժել է Հյուսիսային Իռլանդիայի եւ Բրիտանիայի մնացած մասի միջեւ մաքսակետ կառուցելու Եվրահանձնաժողովի առաջարկությունը։

Լիտվայի նախագահ Գրիբաուսկայտեի խոսքերով՝ խորհրդակցությունների արդյունքներով բրեկզիտի հարցում առաջընթաց չկա։

Սեպտեմբերի 20-ին Եվրամիության 27 անդամ-երկրների ներկայացուցիչները մտադիր են Թերեզա Մեյի բացակայությամբ քննարկել բրեկզիտին վերաբերող իրենց հետագա գործողությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները