Բրիտանիայում տաքսու բարձր վարձավճարից դժգոհ ուղևորը դուրս է թռել մեքենայից ու մահացել

22:16   20 Սեպտեմբեր 2018    202

Բրիտանական Ուելսում տաքսու ուղևորը դուրս է թռել մեքենայից այն բանից հետո, երբ տեսել է, որ վարորդը ավելացրել է պահանջվող վճարի չափը։

29-ամյա տղամարդը դուրս է թռել, երբ մեքենան գտնվել է ընթացքի մեջ։ Երկու երեխաների հայր Թոնի Փեմբերտոնը վերադառնալիս է եղել ռեգբիի խաղից իր կնոջ հետ միասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կնոջ խոսքով՝ տաքսու վարորդն ուղևորության ընթացքում բարձրացրել է նախապես համաձայնեցված գինը՝ 70 դոլարից հասցնելով 92-ի։ Դա հունից հանել է Փեմբերտոնին։

Դրանից հետո տղամարդը հայտարարել է, որ նախընտրում է ոտքով շարունակել ճանապարհը և դուրս է թռել մեքենայից, որը սլանում էր բավականին բարձր արագությամբ։ Թոնին ընկել է այլ մեքենաների տակ, որոնք այդ ժամանակ անցնելիս են եղել մայրուղով։

Տաքսու վարորդը պնդել է, որ ինքը գնի բարձրացում հաճախորդից չի պահանջել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները