Կատարը էլեկտրական մեքենաների արտադրության գործարան է կառուցում

21:34   20 Սեպտեմբեր 2018    341

Կատարը էլեկտրական մեքենաների արտադրության գործարան է կառուցում:

Առաջին մեքենան կթողարկվի 2022 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, հայտարարել է Կատարի քաղաքապետրանների եւ էկոլոգիայի նախարարության բնապահպանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Սեյֆ ալ Քավարին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կատարը մեծ ուշադրություն է դարձնում էլեկտրական մեքենաների ստեղծման համար արտադրական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչը կնպաստի ավտոմոբիլային արդյունաբերության մեջ ամենամեծ արտադրող երկիր դառնալուն:

Էլեկտրական ավտոմեքենաները կդառնան Կատարի ավտոմոբիլային արդյունաբերության զգալի մասը 2022 թվականին աշխարհի առաջնության մեկնարկին նվիրված առաջին նման մեքենա թողարկելուց հետո», - ասել է ալ Քավարին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները