Facebook-ը մտադիր է ուժեղացնել կեղծ լուրերի դեմ պայքարը

21:43   20 Սեպտեմբեր 2018    278

Facebook սոցիալական ցանցը մտադիր է ուժեղացնել կեղծ լուրեր տարածողների դեմ պայքարը:

Facebook-ը երկու խոշոր հասարակական կազմակերպությունների հետ` Միջազգային հանրապետական ինստիտուտի եւ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ նոր ծրագիր է սկսում: Ծրագրի նպատակն է դադարեցնել համացանցում ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միեւնույն ժամանակ, Facebook-ը խոստովանում է, որ չնայած ընկերության բոլոր ջանքերին, միլիոնավոր մարդիկ շարունակում են կարդալ կեղծ լուրերը եւ հավատալ դրանք տարածողներին:

Թոմ Ռեյնոլդսը, որը պատասխանատու է ընկերության հաղորդակցային քաղաքականության համար եւ Սամիդ Չակրաբարթին, որը Facebook-ում ղեկավարում է քաղաքացիական ակտիվության բաժինը, պատմել են, թե ինչպես է սոցցանցը պատրաստվելու Բրազիլիայի առաջիկա նախագահական ընտրություններին եւ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները