Հնդկաստանը բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներն է անցկացրել

09:00   21 Սեպտեմբեր 2018    246

Հնդկաստանը Prahaar մարտավարական բալիստիկ հրթիռի հաջող փորձարկումներն է անցկացրել:

IANS-ի հաղորդմամբ, հրթիռն արձակվել է Օդիշա արեւելյան նահանգում տեղակայված փորձադաշտից: Փորձարկումները կատարվել են հորդառատ անձրեւի պայմաններում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Prahaar-ը բալիստիկ, պինդ վառելանյութով հրթիռ է, որը ստեղծվել է պաշտպանական հետազոտությունների եւ զարգացման հնդկական կազմակերպության կողմից:

Նախատեսվում է, որ այս մարտավարական հրթիռը կարողանալու է բարձր ճշգրտությամբ մինչեւ 150 կմ հեռավորությամբ թիրախները խոցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները