Թրամփի թվիթերյան գրառումից հետո Brent ապրանքանիշի նավթն էժանացել է

09:05   21 Սեպտեմբեր 2018    241

Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նավթ արտահանող երկրների կազմակերպությանը (ՕՊԵԿ) հերթական անգամ կոչ է արել նվազեցնել նավթի գները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ դրանից անմիջապես հետո նավթի համաշխարհային գներն անկում են գրանցել։

Հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում նվազել է 0.76 տոկոսով՝ հասնելով 78.80 դոլարի՝ մեր բարելի դիմաց:

Տեխասյան WTI ընկերության նավթի ֆյուչերսների արժեքը նյույորքյան NYMEX բորսայում ընթացքում նվազել է 0.24 տոկոսով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Տնտեսություն  


Վերնագիրի այլ պիտակները