Պատասխան պատժամիջոցները Եվրամիության վրա գործնականում չեն ազդել

09:28   21 Սեպտեմբեր 2018    247

Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները՝ ի պատասխան եվրոպական սահմանափակման միջոցառումների, ԵՄ երկրների տնտեսության վրա զգալի ազդեցություն չունեն։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Անկասկած, որոշ հետևանքներ գոյություն ունեն, սակայն դրանք չեն ազդել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու մեր վճռականության վրա։ Բոլորովին վերջերս դրանք ևս մեկ անգամ երկարաձգվեցին»,-ասել է Դոմբրովսկիսը։

Նա նշել է, որ ՌԴ պատասխան պատժամիջոցներն ազդեցություն են գործում այն երկրների տնտեսության վրա, որոնք Ռուսաստանի հետ առավել սերտ տնտեսական կապեր ունեն։ Նախևառաջ խոսքը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին է։

Դոմբրովսկիսի խոսքով՝ Եվրահանձնաժողովն օգնել է այդ երկրներին։ Օրինակ՝ Բալթիայի պետություններին այն օգնել է կաթնային ոլորտի հետ կապված, մյուս երկրներում օգնություն է ցուցաբերել մրգեր և բանջարեղեն արտադրողներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Եվրամիություն   Դոմբրովսկիս  


Վերնագիրի այլ պիտակները